Այսօր՝ մարտի 19-ին, կառավարության շենքի մոտ էին հավաքվել Արցախում ծառայող ժամեկետային զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում էին կառավարությունից, որպեսզի իրենց երեխաներին թույլ տան արձակուրդ գալ կամ այլևս չծառայեն Արցախում: Ծնողներից մեկի խոսքով՝ երեխաները գտնում են հոգեկան ծանր վիճակում, քանի դեռ ծառայում են այն հողում, որտեղ մարդու են կյանքից զրկել, և նշանակություն չունի՝ դա թշնամի է եղել, թե ով։
Նրանք հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս ծնողներին ասել է, որ երկու շաբաթից գան, հարցին մի լուծում կտրվի:
Մանրամասները՝ տեսանյութում