Վարչապետը պաշտոնից ազատել է Կոտայքի փոխմարզպետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին, որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»։

Նշված հոդվածի 9-րդ մասով սահմանվում է, որ մարզպետների տեղակալներին մարզպետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել