Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը, 2 անձ մահացել է, հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Նորամարգ գյուղում 2 տղամարդկանց  ջրահեղձ լինելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2021թ. մարտի 13-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչը՝ ծնված 1973թ., իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Նորամարգ գյուղի Մաշտոց-Կորյուն փողոցների սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարի մեջ, որի հետևանքով վերջինս և ուղևորներից մեկը՝ Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1976թ., մահացել են:

Դեպքի առթիվ 2021թ. մարտի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել