Երևանի ավագանին մարտի 16-ի հերթական նիստին որոշում կընդունի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել Երևանի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ Մարատ Թոխյանին:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի փետրվարի 12-ի N59-Ա որոշման համաձայն՝ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ով զբաղեցնում էր Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: