Մարտի 7-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի 30մ բարձրությամբ հայկական եռագույնը։ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, այժմ` Շուռնուխում։ Այս մասին հյատնում է Գորիսի համայնքապետարանը։
«Սահմանամերձ բնակավայրերում մենք շարունակելու ենք արարել, անկախ ամեն ինչից, պարտավոր ենք պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը։
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ,
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ մարտի 7-ին Շուռնուխում հանդիսավոր կերպով կբարձրացվի 30մ բարձրությամբ հայկական եռագույնը։ Հայաստանում ամենաբարձր դրոշը առաջինը տեղադրվեց Կապանում, այժմ` Շուռնուխում։
Կմատուցվի նաև մատաղ , բնակավայրում տեղի կունենան մշակութային միջոցառումներ, համայնքի բոլոր բնակավայրերը կներկայանան ավանդական ճաշատեսակներով։ Միջոցառումների մեկնարկը՝ 14։00-ից։
Մարտի 7-ին՝ առավոտյան ժամը 10։00-ից, Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակից միկրոավտոբուսները անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնեն դեպի Շուռնուխ, իսկ միջոցառումների ավարտին` դեպի Գորիս համայնք։ Նախաձեռնությունը շարունակական կլինի համայնքի սահմանամերձ բոլոր բնակավայրերում։
Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»,- ասված է հայտարարության մեջ։