Այսօր՝ մարտի 5-ին, սեյսմոլոգները 8.0 բալ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել Խաղաղ օվկիանոսում՝ Կերմադեկ արշիպելագի ափին, որը գտնվում է Նոր Զելանդիայի մասում: ՏԱՍՍ-ի փախանցմամբ՝ մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Օջախը եղել է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնին մոտ բնակավայրեր չկան:
Ցունամիի նախազգուշացման ԱՄՆ ազգային կենտրոնը ցունամիի մասին նախազգուշացում է տարածել:
Այսօր ավելի վաղ 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու ափերի մոտ, իսկ մի քանի ժամ անց Կերմադեկ արշիպելագի մոտակայքում գրանցվեց 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Երկու անգամ էլ հայտարարվեց ցունամիի սպառնալիք: