Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել: Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք:
Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը: Որոնումները կշարունակվեն վաղը: Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն: