Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ԱՀ գլխավոր դատախազությունը։
Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն։