Բարձրագույն դատական խորհդրում շատ առողջ, կառուցողական մթնոլորտ է, նոր անդամների վերաբերյալ որևէ խնդիր ԲԴԽ-ում չկա։
Այս մասին Վարդազարյանն ասաց այսօր՝ մարտի 2-ին, Ազգա0յին ժողովի նիստին, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացնելիս ի պատասխան Թագուհի Թովմասյանի հարցին։
«Ե՛վ պարոն, Ջհանգիրյանը, և՛ պարոն Խաչատուրյանը եկած օրվանից մասնակցում են մեր նիստերին, և եթե իրենց հարցնեք՝ իրենք էլ կհավաստեն, որ առողջ մթնոլորտից բացի կառուցողական մթնոլորտ է և բոլոր նիստերին վերջիններս մասնակցում են ու շատ ակտիվ մասնակցություն ունեն։ Վստահ եմ, որ մեր հետագա աշխատանքն արդյունավետ է լինելու»,-ասաց Վարդազարյանը։
Նա նաև նշեց, որ դատավորներից մեկը դիմել է Վարչական դատարան՝ ընդդեմ ԲԴԽ նախագահի, պարտավորեցման հայցով, որ ԲԴԽ նախագահը հայտարարություն տարածի՝ Գագիկ Ջհանգիրյանի տարիքը լրանալու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում