Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են «ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները, որոնք ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը:
Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում` տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները:
Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ 7 ուսումնական բնագավառներով`
- «Հայոց լեզու և գրականություն»,
- «Հայրենագիտություն»,
- «Օտար լեզուներ»,
- «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
- «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
- «Արվեստ և արհեստ»,
- «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»:
Բնագավառներին հատկացվող ժամաքանակները տոկոսային հարաբերությամբ` ստորև.
Տարրական դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 3590 դասաժամ, նվազագույնը`
2945)
- «Հայոց լեզու և գրականություն». 24-28%
- «Հայրենագիտություն». 5%
- «Օտար լեզուներ». 10-15%
- «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 20-28.5%
- «Հասարակություն, հասարակական գիտություններ». 10-16%
- «Արվեստ և արհեստ». 2%
- «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-9%
- Ընտրովի բաղադրիչ. 10%
Միջին դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 5950 դասաժամ, նվազագույնը` 5385)
- «Հայոց լեզու և գրականություն». 13-16%
- «Հայրենագիտություն». 10%
- «Օտար լեզուներ». 12.5-15%
- «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 33-36%
- «Հասարակություն, հասարակական գիտություններ». 8-9%
- «Արվեստ և արհեստ». 5-6%
- «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-8%
- Ընտրովի բաղադրիչ. 4%
Ավագ դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը` 4080 դասաժամ, նվազագույնը` 2020)
- «Հայոց լեզու և գրականություն». 9-20%
- «Հայրենագիտություն». 8%
- «Օտար լեզուներ». 5-13%
- «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 12,5-38%
- «Հասարակություն, հասարակական գիտություններ». 3-5%
- «Արվեստ և արհեստ». 6-12%
- «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-10%
- Ընտրովի բաղադրիչ. 6%
Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է վերոնշյալ ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝ դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար` անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։ Հավելենք, որ պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը սահմանված է 45 րոպե։