Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում այսօր՝ մարտի 2-ին, հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, նրանք անցակցրեցին բողոքի ակցիաներ և փակեցին Արշակունյաց պողոտան: «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներն էլ հիշեցրեցին, որ վաղը՝ մարտի 3-ին, հանրահավաք կիրականացնեն Բաղրամյան պողոտայում: Մի քանի րոպե Արշակունյացը փակ պահելուց հետո ցուցարարներն այն բացեցին: