«Իմ կողմից ՊԵԿ աշխատակիցներին հորդոր չի եղել մասնակցելու երթին, թե չմասնակցելու». ՊԵԿ նախագահ

 «Դուք չեք կարող որևէ մի դեպք մատնանշել, որ որևէ աշխատակցի ես կամ իմ գիտությամբ որևէ ՊԵԿ պաշտոնյա հանձնարարել է գնալ մասնակցել հանրահավաքին»,- այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ իր կամքով մասնկացել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. «Աշխատանքից հետո աշխատակիցները կգնան հանրահավաքի, թե չեն գնա, դա իրենց գործն է: Ամեն դեպքում իմ կողմից հորդոր չի եղել»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել