Վարչապետի և Պուտինի անձնական հարաբերությունների և խոսակցությունների մեջ մտնելը նորմալ չէ. Ալեն Սիմոնյան

«Այն իրավիճակները, որին մենք հաճախ առերեսվում ենք, պառլամենտկան կառավարման այս ձևի հետ կապված, ի ցույց է դնում, որ մեր տարածաշրջանում, ինչպես նաև այն միություններում, որոնց մենք անդամակցում ենք՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ-ն, հիմնականում «նախագահների ակումբ է», կարելի է ասել, շատ ավելի հարմար, շատ ավելի արդյունավետ կարող է հանդիսանալ կիսանախագահական տարբերակը»,- այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Ազգայի ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ երեկ՝ մարտի 1-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի այն հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ վարչապետին «Իսկանդերի» մասին սխալ է զեկուցվել:

«Ես համարում եմ, որ վարչապետի և Պուտինի անձնական հարաբերությունների և խոսակցությունների մեջ մտնելը նորմալ չէ: Ես համարում եմ, որ ռուսական զենքն ամենալավ զենքն է, ես համարում եմ, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները պատերազմի ընթացքում մաքսիմալ դաշնակցային են եղել և ես համարում եմ, որ այն խնդիրները, որոնք որ ի հայտ են եկել, ոչ պակաս լավ հայտնի են նաև մեր ռուս գործընկերներին»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել