Դիլիջանի, Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների համար, Վարդենյաց լեռնանցքը` բոլորի համար․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է․

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում ավտոճանապարհները սառցակալած են, իսկ Սյունիքի մարզում տեղում է ձյուն:

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար, Վարդենյաց լեռնանցքը` բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել