Մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը: Հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։

«Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երկու ժամ:

Մարտի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 19 հարց»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել