ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․
«Հերքում
Լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկատվությունը, թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրվել է մասնակցել քաղաքական ակցիաների, չի համապատասխանում իրականությանը: Այդ տեղեկատվությունն ամբողջությամբ հերյուրանք է և գտնվում է քաղաքական շահարկումների տիրույթում»։