Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է տարածել, որում ասվում է․
«Որոշ լրատվամիջոցներ տարածում են հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի ես համակարգում եմ ԿԳՄՍՆ աշխատակիցների՝ հանրահավաք տանելու գործընթաց։ Սա իրականության հետ որևէ կապ չունեցող ապատեղեկատվություն է։ Այս պահին էլ աշխատավայրում եմ և հերթական աշխատանքային քննարկմանը, նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել»։