Երևան քաղաքում՝
Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Մարտի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝
Մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ի գիշերը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 3-4-ին, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։