Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հավատարմագրման հայտ առայսօր չի ներկայացրել․ ԱԳՆ

Տելեգրամյան ալիքներից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե թուրքական TRT հեռուստատեսությունը հայտ է ներկայացրել մարտի 1֊ին Երևանում տեղի ունենալիք միջոցառումները լուսաբանելու համար ու առանձին կառավարական կառույցներ կողմից ստացել է համաձայնություն։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մարտի 1-ին Երևանում տեղի ունենալիք հանրահավաքը լուսաբանելու համար տվյալ լրատվականից հավատարմագրման հայտ  առայսօր չի ստացվել։

Թուրքական որևէ այլ լրատվականից ևս նմանօրինակ որևէ հայտ չի ստացվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել