ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող և Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,- ասված է հայտարարության մեջ: