Սիսիանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացումը մեկ շաբաթով հետաձգվում է։
«Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մանկապարտեզների աշխատակիցների շրջանում իրականացվել է COVID 19-ի թեստավորում, նրանցից շատերի թեստի արդյունքները, ցավոք, եղել են դրական, ինչի պատճառով էլ կայացվել է վերոնշյալ որոշումը։
Մանկապարտեզների վերաբացման հետ կապված լրացուցիչ տեղեկությունների դեպքում նախապես կհայտարարվի»,- ասված է հայտարարության մեջ։