ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում փորձագետ ներգրավելու մասին։
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
– իրականացնում է Հայրենադարձության ինտեգրման համար ծառայությունների մատուցման համակարգերի գործունեության միջազգային փորձի ուսումնասիրություն
– մշակում է «Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի» (այսուհետ՝ Կենտրոն) ստեղծման ծրագիրը և գործընթացը
– մշակում է Կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ բյուջեն
– մշակում է Կենտրոնի ստեղծման համար պետական և հասարակական մարմիների հետ համագործակցության կարգը
– մշակում է Կենտրոնի միասնական ընդունարանի աշխատակարգը
– մշակում է Կենտրոնի միասնական ընդունարանի աշխատողների գործառույթները, սահմանում պահանջները
– մշակում է դիմումի կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ձևը, ծառայությունների մատուցման ժամկետների, դիմումների կատարման ընթացքի
– մշակում է հայրենադարձության գործընթացի թվայնացնելու ձևաչափը և վերահսկում առցանց հարթակի ստեղծումը
– մշակում է ծառայությունների մատուցման արդյունքում ձևավորված փաստաթղթերի փոխանցման կարգը դիմումատուին
– մշակում է Կենտրոնի գործունեության, ընդունվող որոշումների, ինչպես նաև միասնական ընդունարանի գործունեության վերաբերյալ բողոքների ընդունման կարգը
– ուսումնասիրում է հայրենադարձվելու ցանկություն հայտնած անձանց շրջանակը և վերլուծում հայրենադարձվողների հիմնական խնդիրները, խնդիրների լուծման ուղղությամբ մշակում առաջարկություններ
– մասնագիտական կարծիքներ ստանալու նպատակով՝ կազմակերպում է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ, ամփոփոում և ներկայացնում առաջարկություններ
– գրասենյակի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ կազմակերպում է առաջադրված խնդիրների լուծման շուրջ մասնագիտական քննարկումներ
– ուսումնասիրում է հայրենադարձությանն առնչվող պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացված առաջարկությունները, գնահատում, ներկայացնում մասնագիտական դիրքորոշում
– մասնակցում է հայրենադարձության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի առաջարկման աշխատանքներին
– մասնակցում է հայրենադարձության ոլորտի շրջանակներում տեղեկանքների, տեղեկատվական նյութերի և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներին
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
քաղաքագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (մագիստորսի որոկավորում), անգլերեն լեզվի ազատ իմացություն:
Փորձագետի պարտականությունները`
• Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2021 թվականի մարտի 3-ը ներառյալ։
• Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) կամ [email protected] էլ-փոստի միջոցով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև 11:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 613 Արաքսյա Տերտերյան, էլ-փոստ – [email protected]/: