Հայաստանը գտնվում է անդունդի եզրին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Երկրի ներում տիրող քաոսային իրավիճակը հետզհետե խորանում է։ Քաոսն աղբյուր է անկանխատեսելի հետևանքների։ Զգույշ։ Հայրենիքի փրկությունը բոլորի կողմից զիջում է պահանջում, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն և վստահություն։ Այս գիտակցությամբ է հարկավոր գործել, կարող է վաղն ուշ լինել»,-գրել է Արամ Ա-ն։