«Իսկանդեր» Ղարաբաղում չի կրակվել. ՌԴ ՊՆ

Հայկական կողմը չի կիրառել «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրներ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում հայտարարել են են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հայաստանի վարչապետին, հավանաբար, մոլորության մեջ են գցել «Իսկանդեր» համալիրների օգտագործման հետ կապված, նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի «Իսկանդեր» հրթիռների զինամթերքի ամբողջ պաշարը գտնվում է երկրի Զինված ուժերի պահեստներում:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի, թե ինչու կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով: Փաշինյանը նշել էր, թե չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն:

Փաշինյանի հայտարարությանը հետրած, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի կողմից տվյալ հայտարարությանը հերքելը հետևեց Խաչատրյանի աշխատանքից ազատմանը, ինչից հետո ԳՇ-ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել