Համաճարակը գնալով անկում է ապրում․ ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում

Համաճարակը գնալով նվազում է, բայց կորոնավիրուսի նոր մուտացիաները տարածվում են ավելի շատ երկրներում, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Համաշխարհային մասշտաբով հաղորդված նոր դեպքերի թիվը շարունակում է նվազել վեցերորդ շաբաթն անընդմեջ, անցյալ շաբաթ գրանցվել է 2,4 միլիոն նոր դեպք, նախորդ շաբաթվա համեմատ նվազելով 11% -ով: Վերջին երեք շաբաթվա ընթացքում նոր մահվան դեպքերը նույնպես շարունակում են նվազել. շաբաթվա ընթացքում գրանցվել է գրեթե 66 հազար նոր մահ, ինչը 20%-ով պակաս է նախորդ շաբաթից», – ասված է ԱՀԿ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Փետրվարի 15-ից 21-ը ամբողջ աշխարհում գրանցվել է 2,457,026 նոր դեպք և 66,359 մահ:

Սրա հետ մեկտեղ, շարունակվում են նոր շտամերի տարածումը։ Բրիտանական մուտացիան հայտնաբերել են արդեն 101 երկրում, «հարավաֆրիկյանը»՝ 51 երկրում, իսկ «բրազիլականը»՝ 29 երկրում։ Այս պահի դրությամբ հստակ տվյալներ, որ պատվաստանյութերը նաև պայքարում են այս մուտացիաների դեմ, չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել