Կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընտանիքի անդամների հետ փետրվարի 21-ին Ամարասի վանքում մասնակցել է Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է Հայ Առաքելական եկեղեցու առանցքային դերը հանրային կյանքում, հավաստիացրել, որ, համագործակցելով Արցախի թեմի հետ, կառավարությունը միջոցներ կհատկացնի յուրաքանչյուր կիրակի մայրաքաղաքից դեպի Հանրապետության շրջանների գործող եկեղեցիներ տրանսպորտային կապն ապահովելու համար։

Պատարագին մասնակցել են նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ՊԲ զինծառայողներ, ուխտավորներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել