ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի նվազման մասին

COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում հինգերորդ շաբաթն անընդմեջ նվազում է, ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Հաղորդվող COVID-19-ի դեպքերի թիվն ամբողջ աշխարհում նվազում է արդեն հինգերորդ շաբաթն անընդմեջ: Անցած մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների ամենացածր քանակն է գրանցվել հոկտեմբերից ի վեր», – ասել է նա:

Ըստ նրա՝ հինգ շաբաթվա ընթացքում շաբաթական գրանցվող նոր վարակվածների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել