Facebook-ը կստեղծի խելացի ժամացույցներ

Ամերիկյան Facebook ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, մշակում է խելացի ժամացույցներ, որոնք նախատեսում է շուկա դուրս բերել հաջորդ տարի, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Information առցանց լրատվականը։

Լրատվամիջոցը նշում է, որ խելացի ժամացույցների օգնությամբ օգտվողները կկարողանան հաղորդագրություններ ուղարկել Facebook ծառայությունների միջոցով և կօգտագործեն գործիքներ՝ ֆիթնեսի և առողջության վերահսկման համար:

Verge լրատվամիջոցի համաձայն՝ սարքը, ըստ նախնական տեղեկությունների, գործելու է Android օպերացիոն համակարգով: Ըստ լրատվականի՝ Facebook- ը աշխատում է նաև գաջեթների համար նախատեսված իր սեփական «օպերացիոն համակարգի» վրա, որը կարող է տեղադրվել սարքի նոր տարբերակների վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել