«Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր թռիչքները դեպի Երևան

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը վերսկսում է կանոնավոր թռիչքները դեպի Երևան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թռիչքները Երևան կմեկնարկեն փետրվարի 15-ից և կիրականացվեն շաբաթական 4 անգամ։ Ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը նաև դեպի Ալմաթի, Բաքու, Դելի։ Իսկ թռիչքները Նուր-Սուլթան, Մինսկ, Կահիրե, Բիշքեկ ավելի հաճախակի կդառնան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փետրվարի 12-ից կվերսկսեն Նիժնի Նովգորոդ-Երևան թռիչքները։

Հիշեցնենք, որ ՀՀ օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության հավաստագիր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել