2021 թ. փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։
«Արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությունների իրականացման քայլերը, ինչպես նաև 2021թ. հունվարի 30-ին Մոսկվայում երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ կայացած աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները»,- ասված է հայտարարության մեջ։