ԱՄՆ-ի «Դոնալդ Կուկ» ռազմանավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր

Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի «Դոնալդ Կուկ» (USS Donald Cook – DDG-75) նավը մտել է Վրաստանի տարածքային ջրեր: Բաթումի նավահանգստում նավին դիմավորել են Վրաստանի ներքին գործերի նախարարության, սահմանային ոստիկանության առափնյա պաշտպանության վարչության տնօրեն, առաջին կարգի կապիտան, Ռամազ Պապիձեն և վարչության այլ աշխատակիցներ:

Այս մասին հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ ամերիկյան ռազմանավի այցը նպատակ ունի ընդգծելու Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ընթացող ծովային համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանումը:

«Դոնալդ Կուկ»-ի անձնակազմի և Վրաստանի առափնյա պահպանության ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում է համատեղ զորավարժություն: Միաժամանակ նշվում է, որ COVID-19- ի տարածման սպառնալիքի պատճառով ամերիկացի զինվորականների հետ բոլոր հանդիպումները կանցկացվեն հեռակա կարգով:

Նավը Վրաստանի տարածքային ջրերից կհեռանա վաղը ՝ փետրվարի 6-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել