Երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք

Հունվարի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167026 դեպք, որոնցից 157519-ն` առողջացած, 3080-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5658 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 648520 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 9 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 769 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել