ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Հատուկ ջոկատի տեսուչ»-ի թափուր հաստիքը համալրելու նպատակով
Բաժին՝ Պահպանության բաժին
Պաշտոն՝ Հատուկ ջոկատի տեսուչ
Աշխատանքի նկարագրություն՝
«Դիլիջան» ազգային պարկ»-ի տարածքի պահպանության ապահովում՝ ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերին համապատասխան։
Պարտականություններ՝
Կազմակերպության ռեժիմը խախտող ցանկացած գործողության կանխարգելում
Նախապես կամավոր սկզբունքի վրա համաձայնեցված հերթապահության ժամանակացույցի կազմման գործընթացի մասկանցում և համաձայնեցում պահպանության աշխատակիցների հետ
Հերթապահության պատշաճ ապահովում
Բացահայտված իրավախախտումների կամ դրանց նախանշանների դեպքում համապատասխան անտառխախտման արձանագրությունների կազմում և ղեկավարությանը տրամադրում
Իրավախախտման դեպքում ՀՀ օրենսդրությանը և կազմակերպության ներքին կանոնակարգերին համապատասխան իրավախախտողից գույքի հաշվառում և առգրավվում
Ազգային պարկի տարածքում զավթման, ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների աշխատանքների կասեցում
Կենդանական և բուսական աշխարհի ապօրինի օգտագործման բացահայտում, օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում
Մասնաճյուղի ղեկավարների, անտառապահների և ավագ անտառապահների ամենօրյա աշխատանքի վերահսկում, արդյունքների վերաբերյալ զեկույցների կազմում
Այլ բաժինների կողմից հրատապ աշխատանքների համապատասխան արձագանքում (ներառյալ առաջին օգնության ցուցաբերում)
Շաբաթական աշխատանքային քննարկումներին մասնակցություն
Գիտահետազոտական աշխատանքների դեպքում պահպանության գծով աջակցություն
Սեզոնային ստուգումներին մասնակցություն
Որսագողության դեպքերի բացահայտում, դրանց դեմ պայքարի միջոցառումների կազմակերպում
Անհրաժեշտության դեպքում ՀՀ դատարաններում, որպես տուժողի ներկայացուցիչ պահպանության բաժնի կողմից ներկայության ապահովում
Պահպանության մասնաճյուղերի անտառապահներին օժանդակում
ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան վերադասի կողմից այլ հանձնարարականների իրականացում
Սահմանված պահանջներ՝
Միջնակարգ կրթություն
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է ՀՀ պետական ուժային կառույցներից մեկում)
Արական սեռի ներկայացուցիչների դեպքում ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթուղթ
Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ
Կազմակերպության և տարածքի ռելիեֆի իմացություն
Կազմակերպության բնական և կենդական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
Ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն
Բարձր պատասխանատվության զգացում
Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
Հանձնարարականների միաժամանակյա կատարման ունակություն
Ինքնակենսագրականները ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected], վերնագիր բաժնում նշելով` «Հատուկ ջոկատի տեսուչ»
Դիմելու վերջնաժամկետը` փետրվարի 8, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը՝ 14:00: