Շուրջ 4 ժամ է փակ է Սիսիան- Գորիս ճանապարհի Շինուհայրի Խաչմերուկի հատվածը. Իրինա Յոլյան

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շուրջ 4 ժամ է փակ է Սիսիան- Գորիս ճանապարհի Շինուհայրի Խաչմերուկի հատվածը։ Սաստիկ բուքի պատճառով բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները, օգնության է հասել նաև ՊՆ։ Առայժմ չի հաջողվում ճանապարհը բացել` ուժեղ բուքի պատճառով։ Խորհուրդ է տրվում չերթևեկել, քանի որ վատ եղանակի պատճառով` հնարավոր չէ իրականացնել ճանապարհի մաքրման աշխատանքներ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել