Տեղեկություն՝ Ռուսաստան մեկնել ցանկացողների համար

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիների համար մանրամասներ է ներկայացրել:

Փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը գործելու է պիլոտային ծրագիր, որով Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը. այն հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։

Քաղաքացիները պետք է.

1. Ներբեռնեն բջջային հավելվածը IOS կամ Android համակարգերում։

2. Անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնել Covid-19 թեստ։

Թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում, երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։

Թեստի բացասական պատասխանի պարագայում մեկնելուց առաջ հարկավոր է հավաստիանալ, որ հավելվածում առկա է տեղեկատվությունը և թռիչքի ժամը չի անցնում թեստի նմուշառման ժամից հաշված 72 ժամը։

Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

Հավելենք, որ ինչպես արդեն հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը։

Անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել հղումով»,- ասված է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև, թե ինչ քայլեր պետք է անել՝ ՌԴ մեկնելու համար։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել