Կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը

Կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը։ Այս մասին հյատնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Այսօր կայացել է 2021 – 2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021 – 2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը։

Կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի, տարանցիկ ճանապարհների ոլորտներում ԵԱՏՄ կարգավորումների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել