Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը հայտնում են․
«Ավարտվեց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննությունը։ Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց ի դեպ տրվել են սպառիչ պատասխաններ։
Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելուց 11 ամիս առաջ։ Մեր կողմից բնականաբար գրավոր հայտարարություն արվեց այն մասին, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, քանի որ քրեական գործի հարուցումից միայն 11 ամիս անց պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավորելն, այն էլ վերջինիս կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո ոչ այլ ինչ է քաղաքական հետապնդում։ Նախաքննության գաղտնիքով պայմանավորված չենք կարող հարցաքննությւնից շատ տեղեկություններ հայտնել, ընդամենը տեղեկացնենք հասարակությանը, որ խոսքը գնում էր պ-ն Հակոբյանի կողմից 4 աշխատանքային օր իբրեւ աշխատանքի չներկայանալու մասին։
Կրկնում ենք ՝ 4 աշխատանքային օր: Տվյալ հանգամանքի կապակցությամբ նույնպես տրվել է սպառիչ պարզաբանում, ինչպես նաեւ իրավական հարթությունում հիմնավորել ենք, որ տվյալ պայմաններում որեւէ հացագործության եւ հատկապես յուրացմամ եւ վատման հացակազմի մասին խոսք չի կարող գնալ: Հավելենք, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաեւ ներկայացուցչական, որի աշխատանքային ժամանակը նորմատիվացված չէ, հետեւաբար նրա կողմից աշխատանքի վայրում ֆիզիկապես չգտնվելը չի նշանակում միեւնույն ժամանակ նրա կողմից աշխատանքային ռեժիմի մեջ չգտնվել»։