Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 26-ին որոշում է ստորագրել, որով պարգևատրել է Արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատակցի։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով.
1. Մասնագիտական բարձր պատրաստականության, բարեխիղճ ծառայության և Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության համար՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնո Ռադիկի Հարությունյանին:
2. Մասնագիտական բարձր պատրաստականության և բարեխիղճ ծառայության համար ՝
1) Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել.
ա.ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Գառնիկ Գևորգի Պապոյանին.
բ.ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Ալիկ Վարուժանի Նիկողոսյանին.
գ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Տիգրան Գագիկի Չոփուրյանին.
դ. ԱԻՆ ՓԾ ԵՓՎ թիվ 6 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Այդա Վահանի Պողոսյանին.
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դ.Համբարյանի վրա»։