Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են, որ Քարֆուր Հայաստանի անունից խարդախություն է տարածվում։
Քարֆուր Հայաստանն արդեն հայտարարել է, որ իրենք կապ չունեն այս խաղարկության հետ։
Պետք չէ մասնակցել նման կեղծ մրցույթների, տվյալներ փոխանցել դրանց կեղծ կազմակերպիչներին, սեղմել հղմումներին, ներբեռնել դրանցում առկա որևէ ֆայլ կամ տարածել դրանք։