Մարդիկ վարկեր են վերցրել, տան մեբել են առել, էսօր էդ մեբելը թուրքերի ձեռքն է, բայց վարկերը բանկերը չեն հետաձգում․ Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ համայքնի ղեկավար

Քաշաթաղի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց։

Արցախի Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ համայքնի ղեկավար Բագրատ Նավասարդյանը նշեց, որ իրենց ակցիան քաղաքական որևէ ենթատեքստ չունի։ Քաղաքացիները հավաքվել են իրենց անշարժ և շարժական գույքի փոխհատուցման խնդրի բարձրաձայնման համար։

«Մարդիկ վարկեր են վերցրել, տան մեբել են առել, էսօր էդ մեբելը թուրքերի ձեռքն է, բայց վարկերը բանկերը չեն հետաձգում։ Ունեն լքված, ծերացող գյուղեր, գումար տան այդ մարդկանց, գնան այդ գյուղերում ապրեն, հող մշակող մարդիկ են բոլորը»,-նշեց նա։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նա ասաց, որ ոչ մեկին չեն կարող պարտադրել, գնալ Արցախում կամ այլ տեղ բնակվել։ Մարդիկ տուն, այգիներ են թողել ու մնացել ձեռնունայն, իրենք իրենց գույքի փոխհատուցումն են ցանկանում։

«Կորցրել եմ տուն, տեխնիկա, այգիներ, ցորենի դաշտեր, մեր հագի շորով դուրս ենք եկել ու էդպես՝ մեր ամբողջ համայքնը, կարելի է ասել ոտաբոբիկ դուրս ենք եկել։ Հոկտեմբերի 18-ին զանգել, ասել են դուրս եկեք գյուղից, դուրս ենք եկել»,-ասաց նա։

Քաշաթաղցիները նշում են, որ ոչ դղյակներ են ուզում, ոչ էլ, ուղղակի ուզում թեկուզ գյուղերում տարածքներ տրամադրեն, իրենց կորցրած գույքի գումարը փոխհատուցեն, իրենք շարունակեն աշխատել ու ապրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել