Թափուր աշխատատեղ Կադաստրի կոմիտեում

Կադաստրի կոմիտեն հայտարարում է արտաքին մրցույթ՝ ներքին վերահսկողության վարչության ստորաբաժանումների վերահսկողության և վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 61-25.4.1-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Ներքին վերահսկողության վարչության ստորաբաժանումների վերահսկողության և վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 61-25.4.1-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

 Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 7

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները դիմումները ներկայացնում են առցանց http://cso.gov.am/internal-external-competitions հղումով՝ 2021 թվականի հունվարի 29-ին մինչև ժամը 24:00-ը ներառյալ, և 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 3-ը՝ ժամը 24:00-ը ներառյալ։

Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (առցանց),

2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի` լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն(ները),

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

  • Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 2-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):
  • Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Կադաստրի կոմիտեի վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212.309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող թեստային առաջադրանքները  և այլ մանրամասներ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել