Բանակի օրվա առթիվ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայոց բանակի ձևավորման և բանակաշինության գործում իրենց մեծագույն ավանդն ունեցած նվիրյալ զավակների ու Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Սերժ Սարգսյանը այս տարի Եռաբլուր չի այցելել, քանի որ գտնվում է կարանտինի մեջ։