ՀՀ 3-րդ շարքի թղթադրամների դիզայնը և պաշտպանական հատկանիշները ներկայացնելու նպատակով iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերի համար ՀՀ կենտրոնական բանկը ստեղծել է “ARMENIAN DRAM 3.0” կրթական ուղղվածություն ունեցող Հավելված:
Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։
«Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն ու ռուսերեն, և կարող է ներբեռնվել անվճար AppleAppStore կամ GooglePlayMarket հարթակներից»,- ասված է հայտարարության մեջ։