Արմեն Ղուլարյանը ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 27-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արմեն Ղուլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Նշենք, որ այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին նախագիծը։

Նշենք, որ վերջինս 2016-2018 թթ. զբաղեցրել է կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ 2018 թ. հուլիսի 17-ից` կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել