Հրազդանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնի համար մրցույթի մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի փուլերը

Կոտայքի մարզպետարանում կայացել է «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթը։

Այս մասին հայտնում են մարզպետարանից՝ պարզաբանում տարածելով։

Մրցույթին մասնակցել է 7 անձ։ Տեղեկացնում ենք, որ մասնակիցներից ոչ ոք չի հաղթահարել մրցույթի երեք փուլերը։

Ինչ վերաբերում է մամուլում տեղ գտած այն հրապարակմանը, թե մրցույթի մասնակիցներից Նարեկ Վանեսյանը հաղթահարել է մրցութային երեք փուլերը, հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նարեկ Վանեսյանը չի հաղթահարել մրցույթի 3-րդ՝ կազմակերպության զարգացման նախնական ծրագրի բանավոր ներկայացման փուլը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել