Կառավարությանը առաջարկվել է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին նախագիծը։

Նշենք, որ վերջինս 2016-2018 թթ. զբաղեցրել է կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ 2018 թ. հուլիսի 17-ից` կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։

Համառոտ կենսագրություն

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 25-ին Իջևանում:

Կրթություն
1961-1971 թթ.-Իջևանի ռուսական միջնակարգ դպրոց
1971-1976 թթ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետը մասնագիտացումը` ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն
1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1991 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար
1991-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահ
1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ
1999-2014 թթ. – ՀՀ Տավուշի մարզպետ
2014-2016 թթ.- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
2016-2018 թթ. – ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2018 թ. հուլիսի 17-ից` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ:

Այլ տվյալներ
ՀՀ զինված ուժերի գնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է ունի երկու որդի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել