Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել փետրվարի 3-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ նախագիծ։
Առաջարկվում է նիստի ընթացքում քննարկել Դատական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ։