Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտնում է․
«Անցած շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ՝ քննարկելու Հայաստանի ու Միացյալ Նահանգների համար մտահոգիչ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։ Պատրաստ ենք շարունակել մեր ընդհանուր շահերի ու արժեքների հիման վրա կառուցած համագործակցությունը»։