Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտում. ԱԻՊԾ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը չպայթած ռազմամթերքի վնասազերծում է իրականացնելու Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում:

Այս մասին ասված է ծառայության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում»,- ասված է հաղորդագրությունում:

2020 թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը» և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքի՝ այն դարձնելով ավելի անվտանգ հավանական սպառնալիքներից: Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել