Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166036 դեպք, որոնցից 154708-ն` առողջացած, 3039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636765 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք 173 առողջացած և 5 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 751 է: